Թուրքական Մամուլ

07.06.2023

1996648
Թուրքական Մամուլ

Վաթան «Էրդողանի շեշտադրումը գնաճի դեմ պայքարի վրա»

Նախագահ Էրդողանը նախագահական համալիրում առաջին հանդիպումն է անցկացրել իր նոր կաբինետի հետ։ Հանդիպումից հետո հայտարարություն անելով՝ Էրդողանն ընդգծել է, որ իրենք վճռական են՝ քաղաքացիների օրակարգից հանելու գնաճով պայմանավորված կյանքի ծախսերը և չափազանց բարձր գները։

Հյուրրիյեթ ««Էրդողանի ցնցող վերլուծություն Al Jazeera-ից

Մինչ մայիսի 28-ի ընտրություններում հաղթած նախագահ Էրդողանը շարունակում է մնալ համաշխարհային մամուլի թիվ մեկ օրակարգը, բրիտանական Al Jazeera-ն ապշեցուցիչ վերլուծություն է արել։   «Ի՞նչ է նշանակում Էրդողանի վերընտրվելը Թուրքիա-Ծոցի հարաբերությունների համար»: Հարցին պատասխան փնտրելով՝ «Ալ Ջազիրան» ուշադրություն է հրավիրել Էրդողանի ազդեցության վրա հետևյալ հայտարարություններով. «Թուրքիայի նախագահի անձնական կապերը տարածաշրջանի ղեկավարների հետ, ինչպես նաև տնտեսական և պաշտպանական գործարքները կխթանեն կապերը»:

Յենիշաֆակ «Ոչ մի փոխզիջում ապատեղեկատվության դեմ պայքարում»

Նախագահի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունն ասել է. «Որպես աշխարհի ամենաշատ ապատեղեկատվության ենթարկված երկրներից մեկը, ապատեղեկատվության դեմ մեր պայքարը շարունակվելու է անզիջում»:



Այս թեմայով լուրեր