Թուրքական Մամուլ

15.05.2023

1986563
Թուրքական Մամուլ

Սթար «Թյուրքիյեն կատարել է իր ընտրությունը»

Գրեթե բոլոր քվեատուփերը բացվել են մայիսի 14-ի նախագահական և 28-րդ ժամկետի խորհրդարանական ընտրությունների քվեարկության ավարտից հետո։ Ըստ ոչ պաշտոնական արդյունքների՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձայների տոկոսը կազմել է 49,35 տոկոս, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,00 տոկոս, Սինան Օգանը՝ 5,22 տոկոս։

Յենի Շաֆակ «Ժողովրդական դաշինքն  է հաղթել»

Ըստ ոչ պաշտոնական արդյունքների՝ Ժողովրդական դաշինքը մայիսի 14-ի խորհրդարանական ընտրություններում 49,35 տոկոսով պատմական հաջողության է հասել։  Դաշինքը 600-տեղանոց խորհրդարան կուղարկի 322 պատգամավոր։ «Ժողովրդահանրապետական» (CHP), «Լավ» կուսակցությունից, «Դևա», «Ապագա», «Սաադեթ» և «Դեմոկրատ» կուսակցություններից (DP) կազմված «Ազգային դաշինքը» կարողացավ ընտրել 212 պատգամավորի։

Սաբահ «Հաղթանակը Ժողովրդական դաշինքինն է»

Մայիսի 14-ի համընդհանուր ընտրություններում քվեատուփերը բավականին պարզ դարձան։ Ժողովրդական դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ 5 տոկոսով առաջ է անցել 7 կուսակցություններից բաղկացած կոալիցիայի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուից։   Ժողովրդական դաշինքը մեծամասնություն է ստացել վեհաժողովում։ Այս արդյունքներից հետո Արդարություն և բարգավաճում կուսակցության և Ժողովրդական դաշինքի ընտրողները մեծ ոգևորություն ապրեցին։ Փողոցներում տոնակատարություններ էին անցկացվում։



Այս թեմայով լուրեր