Թուրքական Մամուլ

24.06.2022

1847838
Թուրքական Մամուլ

Հյուրրիյեթ « ՉավուշօղլուՄենք կառուցողական դեր ենք վերցնում հացահատիկի միջանցքի համար»

Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրուսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է. «Որպես Թուրքիա՝ մենք կառուցողական դեր ենք ստանձնում Սև ծովում հացահատիկային միջանցքի համար, մենք Ռուսաստանից դրական պատասխան ենք ակնկալում Ստամբուլում նախատեսված հանդիպման համար։

Յենի Շաֆակ «ՉավուշօղլուՄենք աշխատանք ենք սկսել Իսրայելի հետ դիվանագիտական ​​ներկայացուցչության մակարդակը դեսպանի մակարդակի հասցնելու ուղղությամբ»

Արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն հայտարարել է, որ Իսրայելի և Թուրքիայի արտաքին գործերի երկկողմ քաղաքական և տարածաշրջանային խորհրդակցությունները կարևոր են ու ասել է․ «Սկսել ենք մեր դիվանագիտական ​​ներկայացուցչության մակարդակը դեսպանների մակարդակի հասցնելու աշխատանքը»։

Սաբահ «Օքթայ Մենք շատ ենք կարևորում ՀԿԹՀ-ի հզորացումը իր բոլոր կառույցներով և կազմակերպություններով»

Փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարեց, որ իրենք մեծ նշանակություն են տալիս ՀԿԹՀ-ի կայունությանը և նրա ամրապնդմանը իր բոլոր ինստիտուտներով և կազմակերպություններով, և ասաց, որ իրենք լիովին աջակցում են կիպրոսցի թուրքերին՝ ամրապնդելու իրենց ինքնիշխանությունը սեփական հողերում, որտեղ նրանց հիմնական տարրն է եղել 1571 թվականից։

 



Այս թեմայով լուրեր