Թուրքական Մամուլ

16.06.2022

1844309
Թուրքական Մամուլ

Յենի Շաֆակ «Միջազգային թռիչքները կիրականացվեն «Türk Hava Yolları» անվանումով

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է. «Մինչ մենք աշխարհում հաջողությամբ իրագործում ենք մեր երկրի անունը Turkey-ից  Türkiye փոխակերպելու մեր որոշումը, մյուս ոլորտներում մենք կհետևենք նույն մեթոդին»։ Էրդողանն ասել է. «Մեր ազգային ավիաընկերությունն այժմ իր միջազգային թռիչքները կիրականացնի «Türk Hava Yolları» անվան տակ, այլ ոչ թե «Turkish Airlines»:

Հյուրրիյեթ « Չավուշօղլու Մենք մեր մտահոգություններն ենք հայտնել Շվեդիայի և Ֆինլանդիայի վերաբերյալ»

Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան բացահայտորեն փոխանցել են Թուրքիայի մտահոգությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված և ասել, որ իրենք ակնկալում են ահաբեկչությանն աջակցող այս երկու երկրներից քայլեր ձեռնարկել՝ մեղմելու մտահոգությունները։ Չավուշօղլուն ասել է. «Այս երկրները կպատասխանեն մեր մտահոգություններին։ Գնդակը հիմա հակառակ երկրներում է»։

Վաթան «Թուրքիայի էներգետիկ հզորությունը Միջերկրական, Էգեյան և Սև ծովերում եզակի է աշխարհում»

Թուրքիայի էներգետիկ նավատորմը Արևելյան Միջերկրական, Էգեյան և Սև ծովերում աճում է։ Հորատման նավերի թիվը հասցնելով 4-ի՝ նավատորմում «Աբդուլհամիտ Հան» հորատող նավը ավելացնելով, Թուրքիայի էներգետիկ որոնողական հզորությունը ծովերում շարունակում է աճել: Թուրքիան, որն ունի 2 սեյսմիկ հետազոտական ​​նավ, այս հզորությամբ աշխարհի սակավաթիվ երկրների թվում է։



Այս թեմայով լուրեր