Թուրքական Մամուլ

23․02․2022

1783691
Թուրքական Մամուլ

Վաթան «Էրդողան, մենք անընդունելի ենք գնահատում Ռուսաստանի որոշումը»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների ճանաչումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է։ Էրդողանը, Աֆրիկա կատարած այցի ընթացքում իր առաջին գնահատականն է տվել խնդրին ու ասեց. «Ռուսաստանի այս որոշումը մենք անընդունելի ենք գնահատում»։

Հաբեր Թուրք «Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ»

Նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Էրդողանը եւ Զելենսկին քննարկել են Դոնբասը ճանաչելու Ռուսաստանի որոշումը։ Էրդողանը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ իրենք դեմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած որոշմանը։

Հյուրրիյեթ «Բացվել է թուրքական ընկերության կառուցած Սենեգալի մարզադաշտը»

Սենեգալում թուրքական ընկերության կողմից կառուցված 50 հազար նստատեղ ունեցող Սենեգալի մարզադաշտի բացումը տեղի է ունեցել նախագահ Էրդողանի մասնակցությամբ։ Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհակալություն է հայտնել մարզադաշտը կառուցած թուրքական ընկերության պաշտոնյաներին։



Այս թեմայով լուրեր