Թուրքական Մամուլ

24․09․2021

1710126
Թուրքական Մամուլ

Սաբաh․ «S-400 եւ F-35-ի վերաբերյալ ուղերձ՝ Էրդողանից. Անհրաժեշտության դեպքում մենք այն այլուրից կստանանք»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ից (ԱՄՆ) վերադառնալիս ինքնաթիռում C-400 եւ F-35 ինքնաթիռների վերաբերյալ հստակ ուղերձներ է կատարել՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Նշելով, որ ԱՄՆ-ի S-400- ները որպես պատրվակ օգտագործելով F-35- երը չտալը եւ պարտադրանքներ կատարելը անընդունելի է Էրդողանն ասեց․ «S-400- ի հարցը մեզ համար ավարտված է: Այստեղից հետ քայլ չենք կատարի։ Անհրաժեշտության դեպքում (F-35- երը) այլուրից կստանանք։

Յենի Շաֆակ․ «Լավ լուր TURKOVAC-ից»

Ավարտվել են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ներքին ոչ ակտիվացված պատվաստանյութի TURKOVAC պատվաստանյութի 3 -րդ փուլի ուսումնասիրությունները: Մոտ 1500 կամավորների վրա փորձարկված պատվաստանյութում կողմնակի բարդություններ չեն նկատվել:

Վաթան․ «Թուրքիան պաշտոնապես հաջողության հասավ: Աշխարհում քչերն են դա անում»

Պաշտպանության տեխնոլոգիաների ճարտարագիտության եւ առեւտրականության ներառված ընկերությունը Թուրքիայում առաջին անգամ արտադրեց սուզանավերի տորպեդո խողովակները եւ հանձնեց Գյոլջուկի նավաշինարանի հրամանատարությանը։  Պաշտպանության տեխնոլոգիաների ճարտարագիտության եւ առեւտրականության ներառված ընկերության տնօրեն Էդիփ Դենիզը ասեց․ «Թուրքիայում ամփողջովին տեղայնացվել է Պաշտպանության տեխնոլոգիաների ճարտարագիտության եւ առեւտրականության ներառված ընկերության համակարգմամբ եւ ճարտարագիտությամբ։ Աշխարհում քչերն են դա անում»։



Այս թեմայով լուրեր