Թուրքական Մամուլ

13.02.2020

1358736
Թուրքական Մամուլ

Յենի Շաֆակ. «Էրդողան. Եթե շարունակվի հարձակումները Սոչիյի համաձայանագրին չենթարկվելով վարչության ուժերը ամեն տեղ կրակելու ենք:»

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արդարություն եւ Բարգավաճում կուսակցության խմբի ժողովում հայտարարել է Սիրիա Իդլիբում կատարվելիք քայլերը: Էրդողանը ասեց. «Այստեղից հայտարարում եմ, թէ դիտարկման կետերում կամ այլ տեղերում մեր զինվորներին որեւե վնաս հասնելու դեպգում, այսօրվանից սկսյալ Իդլիբ եւ Սոչիյի համաձայանագրի սահմաններին չենթարկվելով վարչության ուժերը ամեն տեղ խփելու ենք:»

Սաբահ. «Անկարայում քննադատական հանդիպում»

Նախագահության մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, թէ ԱՄՆ-ի Սիրիայի ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիյի հետ է հանդիպել: Հանդիպմանը նշել են, թէ Իդլիբում վարչության թուրքական դիտարկման կետեր թիրախ վերցնելը անընդունելի է: Իդլիբի համաձայնագրի շրջանակում Թուրք զինվորները եւ խաղաղ բնակիչների պաշտպանվելու հարցում Թուրքիայի վճրականությունն են շեշտել:

Սթար. «ԱՄՆ Թուրքիայի F-35 ծրագրից դուրս հանվելը ավելացնելու է ծախսը եւ նվազեցնելու է վաճառքը»

ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփը մոտավորապես 4,8 տրիլիոն դոլարանոց 2021 թվականի ֆինանսական տարվա բյուջեյի առաջարկությունը ուղարկել է համագումարին: Բյուջեյի առաջարկության պաշտպանության ծախսերի մասում իսկ մի մանրամասնություն ուշադրություն է գրավել. Թուրքիայի F-35-ի ծրագրից դուրս թողնվելու պատճառով ավելանալու է F-35-ի ծախսերը եւ նվազելու է արտադրության քանակը:



Այս թեմայով լուրեր