Թուրքական Մամուլ 12.08.2014

Թուրքական Մամուլ

87752
Թուրքական Մամուլ 12.08.2014

Աքշամ օրաթերթը՝ ՙԱնհամբեր եմ միասին աշխատելու համար՚, - վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ Թուրքիայի Հանրապետության 12-րդ նախագահ ընտրված Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պետության եւ կառավարության նախագահների կողմից շնորհավորանքներ են եկել։


Թերթը գրում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամաի կողմից հայտարարություն է կայացել՝ ՙԱնհամբեր սպասում եմ Էրդողանի հետ նոր ստանձնած պաշտոնում աշխատել՚։


Միլլիյեթ օրաթերթը՝ ՙԵՄ. Անհամբեր ենք համագործակցությունը բարձրացնելու հարցում՚, - վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ Եվրամիության խորհուրդի նախագահ Հերման Վան Ռոմպույը եւ ԵՄ-ի հանձնաժողովի նախագահ Ժոսե Մանուել Բարոսոն շնորհավորել են օգոստոսի 10-ին կայացած ընտրությունների արդյունքում նախագահի պաշոնին ընտրված՝ Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։


Թերթը գրում է, որ կատարված համատեղ գրավոր հայտարարությունում ասվում ՝ ՙԹուրքիան, բանակցությունների ընթացքում մի երկիր, հարեւան, կարեւոր առեւտրական համագործակից, արտաքին քաղաքականությունում որպես դաշնակից ԵՄ-ի համար շատ կարեւոր դիրքում է՚։


Սաբահ օրաթերթը՝ ՙԱշխարհի մամուլ. ռեկորդակիրը եւս մեկ անգամ հաջողության հասավ՚, - վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտրական հաղթանակը, աշխարհի մամուլում մեծ արձագանք է ունեցել։


Թերթը գրում է, որ աշխարհի մամուլը Էրդողանի հաղթանակը՝ ՙԹուրքական քաղաքականության ռեկորդակիրը եւս մեկ անգամ հաջողության հասավ՚։


Վաթան օրաթերթը՝ ՙՆոր վարչապետը օգոստոսի 27-ին՚, - վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ հավաքված Արդարություն եւ Զարգացում կուսակցության կենտրոնական ղեկավարման խորհուրդում կարեւոր որոշում է կայացել։

Թերթը գրում է, որ կուսակցության ժողովը տեղի կունենա օգոստոսի 27-ին, որի ժամանակ կընտրվի կուսակցության նախագահը։


Սթար օրաթերթը տնտեսության էջում ՝ ՙԿայունությունը շարունակվի, նոր թիրախների վազենք՚, - վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահի պաշտոնին ընտրվելը, աշխատանքային աշխարհում մեծ արձագանք է ունեցել։
Թերթը գրում է, որ աշխատանքային աշխարհը համակարծիք է նոր նախագահի հետ տնտեսական կայունության շարունակման հարցում։


Հյուրրիեթ օրաթերթը՝ ՙԻզմիթցի նոր՝ Ի20-ը բեմում է՚, - վերնագրով փոխանցած լուրում գրում է, որ Հյունդաի Ասսանը, Իզմիթում գտնվող գործարանում եվրոպայի համար միայն Թուրքիայում արտադրելիք՝ Ի20-ը, արտադրությանը պատրաստ կերպ բեմ է հանել։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր