Թուրքական Մամուլ 21.07.2014

Մամուլի Տեսություն

65940
Թուրքական Մամուլ 21.07.2014

Վաթան օրաթերթը ՙարյունոտ կիրակի՚ վերնագրով լուրում հաղորդում է, որ Իսրայելի Գազայի վրա ամենաարյունալի հարձակումը կատարելու մասին։ Օդից եւ ցամաքից ռմբակոծվող Շուաջիյե շրջանի փողոցները լցվել են կանանց եւ անչափահասների դիակներով։ Հրեական բանակը 100 հազար բնակչություն ունեցող շրջանում չի թողել քարի վրա քար։ 85 հազար պաղեստինցիներ ապաստան են ընդունել ՄԱԿ-ի 6 դպրոցները եւ հիվանդանոցները։ Բացի այդ վերջանում է պահեստներում գտնվող սնունդը։

Սթար օրաթերթը ՙմիջնորդում ենք զինադադարի համար՚ վերնագրով լուրում տեղեկացնում է, վարչապետ Էրդողանի Պաղեստին-Իսրայել պատերազմի մասին խոսքերը։ Էրդողանը կրկնել է, որ հեռախոսազրույցներ է կատարվում Պաղեստին, Կատար եւ ԱՄՆ-ի հետ։ Կողմերը քննարկում են 2012թ-ի զինադադարի նման համաձայնություն։ Էրդողանի համաձայն Իսրայելը ներկա պահում գործում է միջազգային կանոնների խախտում։

Միլլիյեթ օրաթերթը ՙիմացեք խաղաղության արժեքը՚ վերնագրով լուրում փոխանցում է, Աբդուլլահ Գյուլի ՀԿԹՀ-յան խաղաղության 40 ամյակում կղզի այցելելու վերաբերյալ։ Նա ասաց. ՙՀատկապես Միջին Արեվելք եւ Միջերկրական Ծովում շարունակում է ուժգնությունը եւ թափվում է արյուն։ Դրա համար էլ անհրաժեշտ է այսօր կղզում իմանալ խաղաղության արժեքը՚։

Սաբահ օրաթերթը ՙԲոսնացի զոհերի համար տխուր հրաժեշտ՚ վերնագրով լուրում հաղորդում է, որ 1992-95թթ-ի միջեւ տեղի ունեցող պատերազմում սպանվող բոսնիացիներից 284-ի դիակների հետազոտությունից հետո կրկին թաղվելու մասին։ Մինջեւ այսօր հայտնաբերվել է 7.324 հոգու դիակը։

Ակշամ օրաթերթը ՙՄերսեդեզ-Բենզը առաջին 6 ամիսները փակել է ռեկորդով՚ վերնագրով լուրում տեղեկացնում է, ընկերության Թուրքիայի տնօրեն Ռայներ Գենեսի բացատրությունը։ Նա ասաց. ՙՄեր արտադրանքներից ամեն մեկը ունի տարբեր տեսակի հաճախորդ։ Դրա հաարմ էլ ամեն օր բարձրացնում ենք մեր արտադրական մակարդակը՚։

Հաբերթուրք օրաթերթը ՙՍտամբուլի արեւը՚ վերնագրով լուրում փոխանցում է, որ Ստամբուլի թենիսի առաջնությանը Քարոլին Վոչինասկիի առաջին տեղը զբաղեցնելու վերաբերյալ։

Հյուրրիյեթ օրաթերթը ՙհսկա նախագծի թուրք աստղը՚ վերնագրով լուրում հաղորդում է, որ Չինաստանի ամենաթանկ ֆիլմ ՙDragon Blade՚-ում թուրք աստղի դեր ստանալու մասին։ Ֆիլմում դեր են ստացել Ջեկի Չեն, Ջոն Կուսաք եւ Ադրիյան Բրոդիից բացի թուրք դերասան Էմրահ Յըլմազը։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր