Թուրքական Մամուլ 16.07.2014

Մամուլի Տեսություն

131317
Թուրքական Մամուլ 16.07.2014

Սաբահ օրաթերթը ՙառաջին պատասխանատուն է ՄԱԿ-ը՚ վերնագրով լուրում հաղորդում է, Գազա կատարվող ներխուժման համար վարչապետ Էրդողանի խոսքերը։ Իսրայելի Գազա կատարած հարձակումների պատասխանատուն ՄԱԿ-ը համարող Էրդողանը ասաց. ՙՄԱԿ դու ինչին ես ծառայում, Դու հիմնադրվել ես խաղաղությունը ապահովելու համար՚։

Ակշամ օրաթերթը ՙաշխարհ վաճառել ենք 20 հազար տեսակ արտադրություն՚ վերնագրով լուրում տեղեկացնում է, Թուրքիայի Առեւտրական Պալատի Միության նախագահ Րըֆատ Հիսարջըկլըօղլուի խոսքերը։ Նրա համաձայն Թուրքիան վերջին 30 տարիներում ապրել է հրաշալի փոփոխություններ։ Նա ասաց. ՙԱյսօր վաճառում ենք 20 հազար տեսակ ապրանք։ Տուրիստների այցելած աշխարհի 6-րդ երկիրն ենք՚։

Յենի Շաֆակ օրաթերթը ՙթուրքական ավիաընկերության 4 հսկա մրցանակներ՚ վերնագրով լուրում փոխանցում է, որ 2014թ-ի ՙSkytrax՚ ուղեվորները գնահատող տվյալների համաձայն ընկերությունը վերջին 4 տարիներում ընտրվել է Եվրոպայի ամենալավ ավիաընկերությունը։ Թուրքական ավիաընկերությունը բացի այդ ստացել է հետեւյալ մրցանակները՝ ՙԱմենալավ բիզնես կլասի ծառայություն՚, ՙԱմենալավ բիզնես կլասի հատուկ ուղեվորների հյուրասիրություն՚ եւ ՙՀարավային եվրոպայի ամենալավ ավիաընկերություն՚։

Վաթան օրաթերթը ՙթուրքական ուղաթիռները եվրոպայում՚ վերնագրով լուրում հաղորդում է, որ Անգլիայի Ֆարնբորո քաղաքում կազմակերպվող օդագնացության միջազգային ցուցահանդեսում թուրքական արտադրություն ԱՆԿԱ անօդաչու սարքերի եւ ԱՏԱԿ ուղաթիռների ծանուցվելու մասին։

Յենի Շաֆակ օրաթերթը ՙՃապոնական հսկա ընկերության թիրախում է Թուրքիան՚ վերնագրով լուրում տեղեկացնում է, որ Սումիտոմո աշխատանքի մեքենաների նոր պայմանագրի հետ Թուրքիան վաճառքի կենտրոն ընտրելու վերաբերյալ։ Ընկերության նախագահի օգնական Իչիրո Շիմադան նշել է հետեւյալը՝ ՙԹուրքիայում ստեղծելու ենք առեւտրի հզոր կամուրջ եւ Թուրքիան վերածելու ենք ապրանքների վաճառքի ու բաժանման կենտրոն՚։

Վաթան օրաթերթը ՙԲորսա Ստամբուլում շրջօրյա գործարքը կսկսի 2015թ-ին՚ վերնագրով լուրում փոխանցում է, որ ԱՄՆ-ում բորսան աշխատացնող ՙNasdaq OMX՚-ի հետ ռազմավարական գործընկերության սկսող եւ տեխնոլոգիական փոփոխություններ կատարող Բորսա Ստամբուլի շուտով մեկ սեանս անցնելու մասին։ Ժամը 09։15-ին սկսող գործարքը ավարտվելու է 17։40-ին, որը փոխվելու է 2015թ-ի հուլիս ամսում։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր