Թուրքական Մամուլ 30.06.2014

Մամուլի Տեսություն

111710
Թուրքական Մամուլ 30.06.2014

Յենի Շաֆակ օրաթերթը ՙթեկնածու չեմ լինի՚ վերնագրով լուրում հաղորդում է, վարչապետ Էրդողան եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի վերջին անգամ նախագահական թեկնածության հարցը քննարկելու մասին։ Գյուլը Ստամբուլ Թարաբիայում գտնվող ամառանոցում նշել է հետեւյալը՝ ՙնախագահության համար կրկին չեմ լինելու թեկնածու՚։

Սաբահ օրաթերթը ՙքիմիական նյութերի ոչնչացման ուղեկիցը կլինի Թուրքիան՚ վերնագրով լուրում տեղեկացնում է, որ Սիրիայում ծովային ճանապարհով արտահանվող քիմիական նյութերի համար թուրք ռազմանավ ՙՍալիհ Րեիս՚-ի նշանակվելու վերաբերյալ։ ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի 64-րդ տակտիկական հրամանատրության գործողության մասնակցում է նաեւ ԱՄՆ, Գերմանիաի, Իտալիա եւ Հունաստանը։ Քիմիական նյութերի վերացման պրոցեսին մասնակից կլինեն նաեւ այլ մասնագիտական ճյուղավորումներ։

Սթար օրաթերթը ՙ3-րդ օդանավակայանում կլինի նաեւ 200 միլլիոն դոլլարնոց ցուցահանդեսային տարածք՚ վերնագրով լուրում փոխանցում է, 3-րդ օդանավակայանի աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվելու վերաբերյալ։ Թուրքական ընկերություն ՙAsel Expo՚-ն որոշել է գործակից լինել ցուցահանդեսային տարածքով։ Ընկերության ղեկավար Յունուս Էտեն նշել է հետեւյալը՝ ՙ200 միլլիոն դոլլարանոց ներդրումը կկատարվի 2 կամ 3 տարվա ընթացքում՚։

Հաբերթուրք օրաթերթը ՙսա էլ աշխարհի չբացահայտված թռչող օբյեկտն է՚ վերնագրով լուրում հաղորդում է, որ ՆԱՍԱ-ն դեպի Մարս մոլորակ մարդկանց տեղափոխելու համար առաջին փորձարկումները խաղաղ օվկիանոսի Կայաի կղզում անցկացնելու մասին։ Թռչող ապսեյին նմանվող տիեզերանավը ունի 1.5 տոննա ծանրություն։ Սարքը կարողանում է բարձրանալ մինջեւ 55 կմ բարձրության։

Հյուրրիյեթ օրաթերթը ՙվերադարձել են մրցանակով՚ վերնագրով լուրում տեղեկացնում է, որ Մելիկ Սարաչօղլու եւ Հակկի Կուրթուլուշի սցենար ու ռեժիսորությամբ ՙաչքի լույս՚ ֆիլմի Մոսկվայի 36-րդ կինո փառատոնում մրցանակ ստանալու մասին։ Ժուրիի հատուկ մրցանակը ստացող ֆիլմի թեման է՝ աչքի գործողություն անցկացնող երիտասարդի դժվարին կյանքը։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր