Թուրքական Մամուլ 29.06.2014

Մամուլի Տեսություն

110689
Թուրքական Մամուլ 29.06.2014

Հուրրիյեթ օրաթերթը ՙՌուսաստանից զեղջ ենք ուզելու հունվար ամսում՚ վերնագրով լուրում հաղորդում է, որ Էներգետիկայի եւ Բնական Պաշարների նախարար Թաներ Յըլդըզի, Միջազգային Նավթի Համագումարի մասնակցելու նպատակով Մոսկվա ժամանելու մասին։ Նա նշել է որ 2015թ-ի հունվարի 1-ին պայմանագրի համաձայն զեղջ է պահանջվելու Ռուսաստանից։ Նա հավելում է՝ ՙՏեխնիկական առումով կիրառում են մի շարք նախաձեռնություններ։ 2016թ-ին առք կլինի 3 միլլիարդ խորհանարդի բնական գազ՚։

Սթար օրաթերթը ՙՄԱԿ-ում նոր զեկուցող՚ վերնագրով լուրում տեղեկացնում է, որ կազմակերպության մարդու իրավունքների հանձնաժողովի Բաշկուտ Թունջակը, վտանգավոր նյութերի բաժնի համար անդամակցությունը միաձայն ընդունելու վերաբերյալ։ Նրա անունը առաջարկվել է մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Բադել Նդոնգ Էլլայի կողմից։ Նշենք Թունջակը Յակըն Էրթուրք եւ Հիլալ Էլվերից հետո դարձել է երրորդը թուրքը որը աշխատում է կազմակերպության շարքերում։

Սաբահ օրաթերթը ՙՀողագործի համար 400 միլլիոն դոլլարանոց աջակցություն՚ վերնագրով լուրում փոխանցում է, որ Սնունդի, Հողագործության եւ Անասնապահության նախարարության կողմից 400 միլլիոն դոլլարանոց աջակցություն նախաձեռնվելու վերաբերյալ։ Օգնությունը կատարվելու է հատկապես եգիպտացորեն, բանջերեղեն եւ լոբիազգի աճեցնողների համար։ Այսպիսով հողագործները 2014թ-ին ստանալու են ընդհանուր 3.4 միլլիարդ դոլլար աջակցություն։

Հաբերթուրք օրաթերթը ՙշաքարավազից 300 անգամ քաղցր, բայց առանց շաքարի՚ վերնագրով լուրում հաղորդում է, որ Ստեվիա կոչվող շաքարի խոտի Րիզե քաղաքում առաջին անգամ ձեռք բերվելու մասին։ Դա 300 անգամ քաղցր է համեմատած սովորական շաքարավազի հետ, բայց չի պարունակում շաքար։ Խոտը առողջություն է պարգեվատրում մարդկության։


Պիտակներ:

Այս թեմայով լուրեր