Սալայի մարմին հանվել է ջրից
Դեռ փետրվարի 3-ին հայտնաբերվել էր այն ինքնաթիռի բեկորները, որի մեջ եղել է ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան։ Ջրից հանվել է մեկ մարդու մարմին։ Այն դեռ չի նույնականացվել։
1141134
Դեռ փետրվարի 3-ին հայտնաբերվել էր այն ինքնաթիռի բեկորները, որի մեջ եղել է ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան։ Ջրից հանվել է մեկ մարդու մարմին։ Այն դեռ չի նույնականացվել։ Բացի Սալայից, ինքնաթիռում եղել է նաև օդաչու Դեվիդ Իբբոտսոնը։ Եվրանյուզը գրում է, որ մարմինը գտնվել է 67 մետր խորության վրա։
Թեթև ինքնաթիռը, որում եղել են միայն արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան և օդաչուն, հունվարի 21-ին ֆրանսիական Նանտ քաղաքի օդանավակայանից թռել է Կարդիֆ, բայց կորել է ռադարների էկրանից Նորմանդական կղզիների շրջանում։
Նախկինում «Նանտ» ակումբում հանդես եկած 28-ամյա արգենտինացին հունվարի 19-ին պաշտոնապես տեղափոխվել էր «Կարդիֆ Սիթի»։