Ռոնալդուն հաղթեց, Մեսսին առջևում է

Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է արդեն չորրորդ անգամ

630052
Ռոնալդուն հաղթեց, Մեսսին առջևում է

Կրիշտիանու Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է արդեն չորրորդ անգամ

31-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն 4-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: 173 լրագրողներ ամբողջ աշխարհից քվեարկել են, ինչի արդյունքում «Ոսկե գնդակ 2016»-ը ստացավ հենց նա:

Ռոնալդուն, ով 2016-ին ակումբում անցկացրած 52 խաղերում խփել է 48 գոլ, չկարողացավ անձնապես ստանալ մրցանակը, քանի որ այս պահին գտնվում է Ճապոնիայում թիմի հետ, որտեղ մասնակցելու է Աշխարհի ակումբային առաջնությանը:

«Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի ռմբարկու Լիոնել Մեսսին երկրորդն էր, մինչդեռ երրորդ տեղում է «Ատլետիկոյի» ու Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ Անտոնիո Գրիզմանը: Իր մրցանակը մեկնաբանելիս Ռոնալդուն ասել է. «Ես հնարավորություն ունեմ շնորհավորելու իմ բոլոր թիմակիցներին, ազգային թիմիս, «Ռեալին», բոլոր մարդկանց ու խաղացողներին, ովքեր օգնել են ինձ հաղթելու այս անհատական մրցանակը: Երբեք չէի մտածի, որ կարող եմ 4 անգամ հաղթել այս մրցանակը:

Ես իսկապես երջանիկ եմ ու բավարարված: Առաջին անգամ էմոցիաներն առանձնահատուկ են: Բայց այսօր զգում եմ, ինչպես 2008-ին: Կարող եք պատկերացնել, թե որքան հպարտ ու երջանիկ եմ այս հիանալի ու գեղեցիկ գնդակը ստանալու համար, այնքան երջանիկ եմ»:



Այս թեմայով լուրեր