Մահացել է ամերիկյան օսկարակիր ռեժիսոր Մայքլ Չիմինոն

78 տարեկանում մահացել է ամերիկյան կինոռեժիսոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Մայքլ Չիմինոն:

523712
Մահացել է ամերիկյան օսկարակիր ռեժիսոր Մայքլ Չիմինոն

78 տարեկանում մահացել է ամերիկյան կինոռեժիսոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Մայքլ Չիմինոն:

Այս մասին Twitter-ում գրել է Կաննի կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն:

Ֆրեմոյի խոսքով, Չիմինոն մահացել է մտերիմների շրջապատում:

Մայքլ Չիմինոն ռեժիսորական կարիերայի ընթացքում 8 ֆիլմ է նկարահանել: Նրա գլխավոր ստեղծագործությունը՝ «Եղջերուների որսորդը» դրաման, պատմում է Վիետնամի պատերազմին սլավոնական ծագմամբ երեք ամերիկացիների մասնակցության մասին:

1978 թվականին մեծ էկրան բարձրացած ժապավենը 5 «Օսկար» է ստացել, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ» եւ «լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:



Այս թեմայով լուրեր