Մոսկվայում փոթորկի պատճառով 2 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում փոթորկի պատճառով 2 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել։

2124496
Մոսկվայում փոթորկի պատճառով 2 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր գրավոր հայտարարության մեջ նշել է, որ փոթորիկը քաղաքում տարբեր վնասներ է պատճառել և ասել. «Մենք ժամանակին ձեռնարկել ենք բոլոր նախազգուշական միջոցները, սակայն, ցավոք, 2 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել»։

Սոբյանինը նշել է, որ տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։

Ռուսական սոցցանցերում հայտնված նկարները ցույց են տվել, որ շենքերից պատուհաններ են ընկնում, իսկ Մոսկվայում փոթորկի հետևանքով տապալվում են ծառեր:

 



Այս թեմայով լուրեր