ՄԱԿ․ Ուշադիր հետևելու ենք Պուտինի Թուրքիա այցի արդյունքներին

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտարարել է, որ ուշադիր հետևելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի արդյունքներին։

2098010
ՄԱԿ․ Ուշադիր հետևելու ենք Պուտինի Թուրքիա այցի արդյունքներին

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ամենօրյա ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։

Դյուժարիկը «Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ ՄԱԿ-ը կներգրավվի՞ Սեւծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնման հնարավորության մեջ» հարցին պատասխանել է.

 «Իհարկե, մենք շատ ուշադիր հետևելու ենք այցի արդյունքներին»։

ՌԴ նախագահի (Կրեմլ) խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի Թուրքիա այցի ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական և առևտրային հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Ուկրաինան։

Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը հունվարի 29-ի իր հայտարարության մեջ նշել է, որ նախապատրաստվում են Պուտինի փետրվարին Թուրքիա այցը։



Այս թեմայով լուրեր