Ուկրաինան հարձակվել է Ղրիմի թերակղզու վրա

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան հարձակվել է Ղրիմի թերակղզու վրա կառավարվող հրթիռներով։

2084604
Ուկրաինան հարձակվել է Ղրիմի թերակղզու վրա

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվել է․

«Հունվարի 4-ին Մոսկվայի ժամանակով ժամը 17.20-ի սահմաններում խափանվել է Կիևի վարչակարգի կողմից ռուսական տարածքում գտնվող թիրախների վրա ինքնաթիռների կառավարվող հրթիռների միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը»։

Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի թերակղզու վրա ոչնչացրել են 10 ուկրաինական հրթիռ։

Ռուսաստանը, որը 2022 թվականի փետրվարին պատերազմ սկսեց Ուկրաինայի հետ, 2014 թվականին անօրինական կերպով միացրեց Ղրիմը։



Այս թեմայով լուրեր