Պուտին․ եթե կատարվեն բոլոր պայմանները անմիջապես կվերադառնանք հացահատիկային միջանցքի համաձայնագրին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրենք անմիջապես կվերադառնան Սևծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագրին, եթե կատարվեն բոլոր պայմանները։

2013737
Պուտին․ եթե կատարվեն բոլոր պայմանները անմիջապես կվերադառնանք հացահատիկային միջանցքի համաձայնագրին

 

Պուտինը մայրաքաղաք Մոսկվայում կառավարության պաշտոնյաների հետ հանդիպմանը գնահատել է Սեւծովյան հացահատիկային միջանցքի համաձայնագիրը։

Պուտինն ասել է, որ Ռուսաստանը բազմիցս երկարացրել է համաձայնագիրը՝ չնայած արևմտյան երկրների «ամբարտավան» մոտեցմանը ու ասաց.

«Մենք ակնկալում էինք, որ մեր օտարերկրյա գործընկերները կսկսեն լիովին կատարել համաձայնեցված և հաստատված պայմանները, սակայն դա տեղի չունեցավ»։

Նշելով, որ համաձայնագրի խզման համար պատասխանատու են արևմտյան երկրները, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի՝ աղքատ երկրներ պարարտանյութ անվճար ուղարկելու ջանքերին խոչընդոտել են նաև արևմտյան երկրները ասաց․

«Համաձայնագիրն իր ներկայիս տեսքով կորցրել է իր իմաստը».

Նշելով, որ Ռուսաստանն ունի տարբեր պայմաններ համաձայնագրի շարունակման համար, պետք է հանվեն սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարման ծառայություններ մատուցող ռուսական բանկերն ու ֆինանսական հաստատությունները, ինչպես նաև ռուսական հացահատիկային ապրանքների փոխադրումը միջազգային շուկաներ և գյուղատնտեսական գործիքների և սարքավորումների առաքումը Ռուսաստան։

Նշելով, որ ռուսական նավերի ապահովագրության հարցը նույնպես պետք է լուծվի՝ Վլադիմիր Պուտինն ասել է.

«Վերջապես, Ռուսաստանի՝ համաձայնագրին վերադառնալու հիմնական պայմանը պայմանագրի հումանիտար էության վերականգնումն է, եթե այս բոլոր պայմանները, որոնք ավելի վաղ պայմանավորվել էինք, կատարվեն, մենք անմիջապես կվերադառնանք այս համաձայնագրին։

 



Այս թեմայով լուրեր