Բանգլադեշում սաստիկ շոգի պատճառով դպրոցներում ուսուցումը դադարեցվել

Բանգլադեշում սաստիկ շոգի պատճառով ամբողջ երկրի տարրական դպրոցներում ուսուցումը դադարեցվել է մինչև հունիսի 8-ը։

1995779
Բանգլադեշում սաստիկ շոգի պատճառով դպրոցներում ուսուցումը դադարեցվել

Պաշտոնյաները հայտնել են, որ կառավարությունը ստիպված է եղել փակել տարրական դպրոցները մինչև հունիսի 8-ը՝ շարունակվող ծայրահեղ շոգի պատճառով։

Օդերեւութաբանության գրասենյակի աշխատակից Մուհամմեդ Աբուլ Քալամ Մալլիկն ասել է, որ իրենք կանխատեսել են, որ ծայրահեղ շոգը կշարունակվի մինչև հունիսի 12-ը։

Նշելով, որ հունիսին Բանգլադեշում միջին ջերմաստիճանը պետք է լինի մոտ 31,9 աստիճան Ցելսիուս՝ Մալլիկն ասել է, որ ողջ երկրում ջերմաստիճանը 2-ից 8 աստիճանով բարձր է։



Այս թեմայով լուրեր