Հարձակումներ Ուկրաինայում

Ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարձակում են իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ուղղությամբ։

1986935
Հարձակումներ Ուկրաինայում

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական բանակը մայիսին արդեն 8-րդ անգամ ավիահարված է հասցրել Կիևին։

Հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական ուժերը առավոտյան ինտենսիվ անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածներ են հասցրել Կիևի ուղղությամբ ու ասվել․

«Կիևի օդային տարածքում թշնամու թիրախների ճնշող մեծամասնությունը հայտնաբերվել և ոչնչացվել է, հրթիռների քանակի և տեսակի մասին տվյալները շուտով կհաղորդվեն ռազմաօդային ուժերի կողմից»:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Telegram-ի իր միկրոբլոգում հայտարարություն անելով հայտարարել է, որ պայթյունները տեղի են ունեցել քաղաքի վրա ռուսական ուժերի հարձակումների հետևանքով։

Նշելով, որ հրթիռները և անօդաչու թռչող սարքերի մասերը խոցել են Սոլոմյանսկ, Շևչենկովսկի, Դառնիցկի և Օբոլոնսկի շրջանները, Կլիչկոն նշել է, որ Սոլոմյանսկում տուժել է 3 մարդ, իսկ Դառնիցկիում այրվել է 2 քաղաքացիական մեքենա։



Այս թեմայով լուրեր