Հանդիպում Զելենսկու և Լեյենի միջև

Եվրամիության (ԵՄ) հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել են չորեքշաբթի գիշեր Ուկրաինայի վրա Ռուսաստանի հրթիռային հարձակումից հետո։

1957653
Հանդիպում Զելենսկու և Լեյենի միջև

Ֆոն դեր Լեյենը սոցցանցերում արված հայտարարության մեջ նշել է, որ Զելենսկիի հետ զրուցել է հարձակումների մասին ասել է.

«Ռուսաստանի կողմից խաղաղ բնակչությանը և էներգետիկ ենթակառուցվածքներին կանխամտածված թիրախավորումը ռազմական հանցագործություն է»:

Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ հարձակումները ամրապնդել են միասնական վճռականությունը՝ առաջ տանելու Ուկրաինայի բարեփոխումների ջանքերը դեպի ԵՄ։

Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին հայտնել է, որ չորեքշաբթի գիշերը Ռուսաստանը 81 հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքին։



Այս թեմայով լուրեր