Ուկրաինայում որոնում են դիակներին

Ուկրաինայում շարունակվում են ռուսական բանակի հարձակումների հետեւանքով զոհված խաղաղ բնակիչների մարմինների որոնողական աշխատանքները։

1822181
Ուկրաինայում որոնում են դիակներին

Մինչ փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված պատերազմը շարունակվում է, մայրաքաղաք Կիևում, որտեղ ավարտվել են հակամարտությունները, շարունակվում են դիակներին հասնելու ջանքերը։

Քաղաքից 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վիշեգրադ գյուղում հայտնաբերվել է միջին տարիքի մեկ այլ քաղաքացիական անձի դի։

Գյուղի բնակիչների մասնակցությամբ անհրաժեշտ հետազոտություններ կատարելուց հետո դիակը տեղափոխել են հիվանդանոց՝ գրանցման։

Բուչայի շրջանային ոստիկանության կենտրոնի մամուլի պատասխանատու Ալինա Պոդրեյկոն ասել է, որ շրջանի քաղաքներում ու գյուղերում ամեն օր հանդիպում են խաղաղ բնակիչների դիերի, ովքեր զոհվել են ռուսական հարձակումների ժամանակ։

Նշելով, որ զոհվածների թվում կան երեխաներ՝ Պոդրեյկոն ասել է, որ իրենք կշարունակեն աշխատել բազմաթիվ անհետ կորած քաղաքացիների կամ նրանց մարմինները գտնելու ուղղությամբ։



Այս թեմայով լուրեր