Ռուսաստանը հայտարարել է, որ ոչնչացվել է ուկրաինական բանակին պատկանող 86 ռազմական ենթակառուցվածք

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երեկ ոչնչացվել է ուկրաինական բանակին պատկանող 86 ռազմական ենթակառուցվածք։

1801013
Ռուսաստանը հայտարարել է, որ ոչնչացվել է ուկրաինական բանակին պատկանող 86 ռազմական ենթակառուցվածք

Նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովը մայրաքաղաք Մոսկվայում հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փետրվարի 24-ից շարունակվող պատերազմական գործընթացի մասին։

Նշելով, որ ռուսական բանակը շարունակում է հարձակումները Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների վրա՝ Կոնաշենկովը ասեց․

«Ուկրաինայում օրվա ընթացքում ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է 86 ռազմական ենթակառուցվածք»։

Մամուլի խոսնակ Կոնաշենկովը նաև նշել է, որ ուկրաինական բանակին պատկանող 255 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), ինչպես նաև 189 բազմափողանի հրթիռային կայան, 1564 տանկ և տարբեր զրահատեխնիկա, 158 զենիթահրթիռային համալիր, 627 հաուբից և ականանետ և 136 հատուկ տիպի ականանետեր ռազմական մեքենաներ են ոչնչացրել։

Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը նույնպես հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից հրթիռ է արձակվել շրջանի գյուղերից մեկի ուղղությամբ և հայտարարել, որ մարդիկ տարհանվել են։

Մինչդեռ, Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) յայտարարեց, որ հարցակումների շարունակած Ուկրաինայում մինչ այժմ 64 հարձակում է եղել առողջապահական կենտրոնների վրա, որոնց արդյունքում 15 մարդ է զոհվել։

 



Այս թեմայով լուրեր