Զելենսկի․ Խնդրում եմ դադարեցնել այս պատերազմը, մենք պետք է նստենք, խոսենք առանց նախապայմանների

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին.

1789564
Զելենսկի․ Խնդրում եմ դադարեցնել այս պատերազմը, մենք պետք է նստենք, խոսենք առանց նախապայմանների

«Խնդրում եմ դադարեցնել այս պատերազմը, մենք պետք է նստենք, խոսենք առանց նախապայմանների, պետք է խոսենք մարդկանց նման» ուղերձն է կատարել:

Զելենսիը մամուլի ասուլիս է հրավիրել Ռուսաստանի հարձակումների 8-րդ օրը Զելենսկին ասեց․

«Յուրաքանչյուր կորած մարդու համար զղջում եմ, տառապում եմ, վախենում եմ յուրաքանչյուր մարդու համար, պետք է մտածեմ, թե ինչ եմ թողնելու մեր ապագա սերունդներին»:

«Ես ուզում եմ, որ օդային տարածքն ամբողջությամբ փակվի, քանի որ հրթիռներ են արձակվում ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Բելառուսից, «Իսկանդեր» հրթիռն է արձակվում։ ասել է Զելենսկին.

«Սովետի ժամանակներից ինքնաթիռներ ենք գտել, դրանցով կթռչե՞նք, մենք այսօր պաշտպանում ենք մեր պետությունը Ռուսաստանից, մեզ ինքնաթիռներ են պետք, հիմա առանց ինքնաթիռների ոչինչ չենք կարող անել, այս իրավիճակը շատերի կյանք է արժենում»։

Ուկրաինայի առաջնորդը դիմել է ռուս զինվորների մայրերին

«Խնդրում եմ, եկեք ձեր երեխաներին բերեք, երիտասարդները դիահերձարաններում չպետք է լինեն», - ասեց։

Զելենսկին, դիմելով Պուտինին.

«Մի՛ խոսիր ինձ հետ 30 մետր հեռավորությունից, ինչպես խոսում ես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Մենք հարեւաններ ենք։ Արի խոսիր ինձ հետ։ Մենք ձեզ համար սպառնալիք չենք, մենք ահաբեկիչ չենք։ Խնդրում եմ դադարեցնել այս պատերազմը։ Պետք է առանց նախապայմանների նստել զրուցել, մարդկանց պես խոսել», - ասեց։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրենք անվտանգության երաշխիքներ կտա՞ն, Զելենսկին պատասխանեց.

«Մենք Ռուսաստանի վրա չենք հարձակվում, մենք միջուկային զենք ունե՞նք, սա տեղեկատվական պատերազմ է»։

Զելենսկին հայտարարել է, որ աշխարհն ուշացել է Ուկրաինայի համար և որպես օրինակ բերել է երկրներում տեղի ունեցող բողոքի ցույցերը։

Վլադիմիր Զելենսկին նույնպես

«Մենք խնդիր չունենք, որ մարդիկ գան այստեղ, բայց նրանք գալիս են մեզ սպանելու, մենք դրա խնդիր ունենք», - արտահայտությունն է կատարել։

 

Ռուս զինվորները Ուկրաինայի վրա հարձակում են սկսել փետրվարի 24-ին։

 



Այս թեմայով լուրեր