ՄԱԿ. Պետք է խուսափել հակամարտությունից

Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) նախազգուշացրել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի եկած կետը չափազանց վտանգավոր է եւ կոչ է արել ամեն գնով կանխել զարգացումները, որոնք մեծ հակամարտության վտանգ են պարունակում։

1782629
ՄԱԿ. Պետք է խուսափել հակամարտությունից

(ՄԱԿ) Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն հայտարարել է, որ իրենք շատ անհանգստացած են տարածաշրջանում վտանգավոր զարգացումներով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որը շտապ գումարվել է Ուկրաինայի կոչով։

Դի Կարլոն ասեց․

«Առաջիկա ժամերն ու օրերը կրիտիկական են լինելու: Խոշոր կոնֆլիկտի վտանգը իրական է եւ ամեն գնով պետք է խուսափել»:

Նշելով, որ իրենք շատ տխուր են այն լուրից, որ Ռուսաստանը «Խաղաղ առաքելություն» անվան տակ զորքեր է ուղարկել Արեւելյան Ուկրաինա՝ Դի Կարլոն նշել է, որ հրադադարի խախտումներից տուժել են տարածաշրջանի խաղաղ բնակիչները։

Դի Կարլոն կրկնել է, որ իրենք չափազանց անհանգստացած են ընթացիկ բանակցությունների վրա վերջին զարգացումների հնարավոր հետևանքներից եւ ընդգծել, որ այս պահին էլ ավելի կարեւոր է պահպանել կողմերի միջեւ երկխոսությունը տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկոյան ստորագրել է այսպես կոչված «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը» ճանաչող հրամանագիրը։

 



Այս թեմայով լուրեր