Սերգեյ Կիսլիցան հայտարարել է, որ պատրաստ են հանդիպել Ռուսաստանի հետ բոլոր ձեւաչափերով

ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան հայտարարել է, որ իրենք պատրաստ են հանդիպել Ռուսաստանի հետ բոլոր ձեւաչափերով։

1781170
Սերգեյ Կիսլիցան հայտարարել է, որ պատրաստ են հանդիպել Ռուսաստանի հետ բոլոր ձեւաչափերով

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` Կիսլիցան հայտարարել է, որ իրենք կպաշտպանվեն, եթե Ռուսաստանը մեծացնի լարվածությունը իր երկրի հետ սահմանին։

Նշելով, որ Ռուսաստանի կողմից արևելյան Ուկրաինայում էթնիկ ռուս քաղաքացիների «ցեղասպանության» մասին պնդումները «հնարած եւ անպատասխանատու» հայտարարություններ են՝ Սերգեյ Կիսլիցան ասել է, որ Ուկրաինան խաղաղ լուծում է ուզում։

Ասելով, որ Ռուսաստանը նախապայմաններ է առաջարկում ուղիղ բանակցությունների համար, Կիսլիցցան ասել է.«Մենք պատրաստ ենք հանդիպել բոլոր ձևաչափերով, այդ թվում՝ ղեկավարության մակարդակով»։

ՌԴ նախագահական պալատի Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրենք բազմիցս ազդանշաններ են ստացել Կիևից, որ առաջարկում են բանակցություններ վարել ամենաբարձր մակարդակով, սակայն այդ պահանջների նպատակը մնում է անհասկանալի։

Պեսկովը մամուլի ասուլիսում ասեց․

«Մենք բազմիցս ազդանշաններ ենք ստացել Կիեւից, որոնք առաջարկում են հանդիպում: Բայց Կիեւը երբեւե չի պատասխանել մի պարզ հարցի՝ ինչո՞ւ։ Ի՞նչ նպատակով»։

Պեսկովը նշել է, որ Կիեւն առաջարկել է հանդիպմանը «միայն Դոնբասը քննարկել։ Մենք, մյուս կողմից, ասում ենք. «Դոնբասը խոսենք Դոնբասի բնակիչների հետ, հարցեր ունե՞ք մեզ տարբեր թեմաներով տալու: Նրանք չեն պատասխանում»,- ասաց նա։

 



Այս թեմայով լուրեր