Հեռախոսազրույց՝ Պայդենի եւ Զելենսկու միջեւ

Միացյալ Նահանգների (ԱՄՆ) նախագահ Ջո Բայդենը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին եւ կրկնել Ռուսաստանի հետ սահմանային ճգնաժամին աջակցելու իր խոստումը։

1778028
Հեռախոսազրույց՝ Պայդենի եւ Զելենսկու միջեւ

Սպիտակ տան գրավոր հայտարարության համաձայն՝ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ՝ վերահաստատելով իր երկրի հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։

Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցներն ու գործընկերները «արագ և վճռական» կպատասխանեն, եթե Ռուսաստանը փորձի որեւէ հարձակում Ուկրաինայի վրա։

Երկու ղեկավարները նաև ընդգծել են, որ իրենք համաձայն են դիվանագիտության եւ զսպման ճանապարհով շարունակելու կարեւորության շուրջ՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի զորքերի կուտակմանը:

Սպիտակ տան նախօրեին արված գրավոր հայտարարության մեջ նշվում էր, որ Բայդենը հեռախոսով զգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Ուկրաինայում երկրորդ միջամտությունը «արագ եւ լուրջ ծախսեր» կբերի իր երկրին։

Վլադիմիր Զելենսկին, ով շնորհակալություն է հայտնել Բայդենին իր երկրի ինքնիշխանությանը ԱՄՆ-ի անսասան աջակցության համար, նշել է, որ առանց իր երկրի անվտանգության Եվրոպան անվտանգություն չէր ունենա։

Գնահատելով պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի հետ ակտիվ համագործակցությունը՝ Զելենսկին ասեց․

Բայդենին Ուկրաինա հրավիրելով՝ Զելենսկին հայտարարել է, որ Բայդենի վերջին այցը Կիև ուժեղ ազդանշան կլինի եւ կնպաստի լարվածության թուլացմանը։

 



Այս թեմայով լուրեր