Կուլեբան հայտարարել է, որ իրենք կողմ են Դոնբասի ճգնաժամը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելուն

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ իրենք կողմ են Դոնբասի ճգնաժամը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելուն։

1775033
Կուլեբան հայտարարել է, որ իրենք կողմ են Դոնբասի ճգնաժամը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելուն

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել է, որ իրենք կողմ են Դոնբասի ճգնաժամը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելուն։

Դմիտրո Կուլեբան և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքը մայրաքաղաք Կիևում կայացած հանդիպումից հետո մամուլի ասուլիս են հրավիրել։

Անդրադառնալով Ուկրաինայի արեւելքում Դոնբասի խնդրին, Կուլեբան հիշեցրել է, որ հունվարի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հանդիպում են անցկացրել Նորմանդյան ձեւաչափի երկրների (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) քաղաքական խորհրդականները։

Նշելով, որ նույն մակարդակով հանդիպումը նախատեսվում է անցկացնել Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Կուլեբան ասեց․

«Փարիզյան հանդիպումը շատ բարդ էր: Բեռլինում հանդիպման նախապատրաստումը նույնպես բարդ է, բայց մենք աշխատում ենք այս հանդիպումից հետո քաղաքական խորհրդականների մակարդակով բանակցությունները շարունակելու վրա: Ռուսաստանը կմնա դիվանագիտական ​​գործընթացում: Սա շատ կարեւոր է»։

Ընդգծելով, որ իրենք կողմ են Դոնբասի ճգնաժամը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելուն, Կուլեբան ասել է հետեւյալը․

«Մենք բոլորս կենտրոնացած ենք ներկայիս ճգնաժամը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու վրա: Ո՛չ Գերմանիան, ո՛չ Ուկրաինան կողմ չեն այդ հարցի ուժային լուծմանը: Մենք համատեղել ենք մեր ջանքերը՝ դադարեցնելու առկա լարվածությունը եւ վերջնականապես դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու ողջ հարցը»։

Մյուս կողմից, հայտնելով, որ իրենք հաշվի են առել իրավիճակի ընթացքի հետ կապված բոլոր սցենարները, Կուլեբան հայտարարեց, որ Ռուսաստանը փորձում է «ապակայունացնել» իրավիճակը Ուկրաինայում և խաթարել Արեւմուտքի եւ Ուկրաինայի հարաբերությունները։

Գերմանիայի արտգործնախարար Բաերբոքը հայտարարել է, որ ինքը եւ իր գործընկերները Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթ են պատրաստում։

«Գերմանիան պատրաստ է բարձր տնտեսական գին վճարել, այստեղ վտանգված է Ուկրաինայի անվտանգությունը»,- ասել է նա։

 



Այս թեմայով լուրեր