Ռուսաստանը գրավոր պատասխանել է ԱՄՆ-ին

Ռուսաստանի կառավարությունը գրավոր պատասխանել է ռուս-ուկրաինական ճգնաժամի դեէսկալացիայի վերաբերյալ Վաշինգտոնի վարչակազմի առաջարկներին։

1771341
Ռուսաստանը գրավոր պատասխանել է ԱՄՆ-ին

Ամերիկյան մամուլի հետ զրույցում ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան, ով չցանկացավ իր անունը հրապարակել, հայտարարեց, որ Ռուսաստանից պատասխան է ստացել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին։

«Մենք կարող ենք հաստատել, որ մենք գրավոր պատասխան ենք ստացել Ռուսաստանից: Պատասխանի մանրամասները հրապարակայնորեն քննարկելը հակաարդյունավետ կլինի, ուստի մենք թողնում ենք Ռուսաստանին խոսել իրենց պատասխանի մասին», - ասաց պաշտոնյան:

«Մենք հավատարիմ ենք մնում խնդիրները լուծելու համար երկխոսությանը, սերտ կապ կպահպանենք մեր գործընկերների եւ դաշնակիցների հետ, այդ թվում՝ Ուկրաինայի», - ասել է պաշտոնյան։

ԱՄՆ-ն պատասխանել է Ռուսաստանի անվտանգության առաջարկներին անցյալ շաբաթ

Բլինկենը հունվարի 26-ին ԱՄՆ Պետքարտուղարությունում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրենք գրավոր պատասխանել են Ռուսաստանի՝ Արևելյան Եվրոպայի անվտանգության առաջարկներին։

Նշելով, որ գրավոր պատասխանի մանրամասները չեն կիսվի հանրության հետ՝ Բլինկենը նշել է, որ Ռուսաստանին ներկայացրել են դիվանագիտական ​​կարևոր տարբերակներ։

Բլինկենն ասել է, որ իրենք դրական չեն արձագանքել Ռուսաստանի խնդրանքին, որ «Ուկրաինան չպետք է ընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում», եւ որ ՆԱՏՕ-ի «բաց դռների քաղաքականության մեջ» փոփոխություն չկա։

 



Այս թեմայով լուրեր