Ջրհեղեղ Ինդոնեզիայում․ զոհվել է 5 մարդ

Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, 4-ն անհետացել է։

1729714
Ջրհեղեղ Ինդոնեզիայում․ զոհվել է 5 մարդ

Ինդոնեզիայի աղետների ազգային գործակալության տվյալների համաձայն՝ Ճավայի Կոտա Բատու քաղաքում հորդառատ անձրեւների հետևանքով 5 գյուղ է հեղեղվել։

Ինդոնեզիայի աղետների ազգային գործակալության մամուլի քարտուղարի տեղակալ Աբդուլ Մուհարին նշել է, որ ջրհեղեղի հետևանքով զոհված 5 մարդու դի է հայտնաբերվել, 4 մարդ անհետ կորել է։

Մուհարին հայտարարել է, որ անհետ կորածների համար սկսվել են որոնողափրկարարական աշխատանքները, երեկվանից շարունակվող գործողություններում 5 մարդ է փրկվել։

Նշելով, որ ճանապարհները փակող ցեխն ու բեկորները հետաձգել են շտապ օգնության աշխատանքները, Մուհարին կիսվել է տեղեկություններով, որ աղետի հետեւանքով վնասվել են որոշ կամուրջներ, տներ եւ տրանսպորտային միջոցներ:

Ինդոնեզիայի աղետների ազգային գործակալության տնօրեն Գանիպ Վարսիտոն նշել է, որ սպասվում է, որ հորդառատ անձրեւները կշարունակվեն մինչեւ փետրվար։

Սեզոնային անձրեւների պատճառով Ինդոնեզիայում ջրհեղեղներն ու սողանքները սովորական երեւույթ են:

Բնական աղետների վարչության տվյալներով՝ 125 միլիոն մարդ, որը համարժեք է արշիպելագի բնակչության կեսին, ապրում է այն տարածքներում, որտեղ կա սողանքների վտանգ:

 



Այս թեմայով լուրեր