ԵՄ-ն անհանգստացած է Սիրիայում բռնության աճով
Եվրամիությունը (ԵՄ) հայտարարել է, որ անհանգստացած է Սիրիայում բռնությունների վերջին աճով:
ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ջոզեպ Բորելի գրասենյակից կատարված գրավոր հայտարարության մեջ բոլոր կողմերին զսպվածության կոչ է արվել։
Հայտարարությանը կրկնվել է, որ ՄԱԿ-ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Գեյր Օ. Պեդերսենը աջակցել է ողջ երկրում հրադադարի կոչին։
Հայտարարությանը նաեւ ասվել է հետեւյալը․
«Սիրիայում կայունության միակ ճանապարհը վստահելի եւ համապարփակ քաղաքական լուծումն է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևին եւ ՄԱԿ-ի դյուրացմանը համապատասխան»:
Սիրիայում նախօրեին Բաշար Ասադի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող մայրաքաղաք Դամասկոսում ռմբակոծություն է իրականացվել ռազմական մեքենայի վրա, եւ ռեժիմը հայտարարել է, որ իր 14 զինվոր է զոհվել։
Այնուհետև ռեժիմի ուժերը թիրախավորել են Իդլիբի հարավում գտնվող Երիխո թաղամասի շուկան, եւ առնվազն 10 խաղաղ բնակիչներ զոհվել են։