Բայդեն. Քաբուլից օգոստոսի 14 -ից տարհանել ենք 28 հազար մարդու

Միացյալ Նահանգները (ԱՄՆ) օգոստոսի 14 -ից Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից տարհանել է 28 հազար մարդու:

1695567
Բայդեն. Քաբուլից օգոստոսի 14 -ից տարհանել ենք 28 հազար մարդու

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Քաբուլից տարհանումների վերաբերյալ Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ իրենց առաջնահերթությունը ԱՄՆ քաղաքացիների տարհանումն է:

Հայտնելով, որ Քաբուլում անվտանգության իրավիճակը արագ փոխվել է, Բայդենը տարհանման վերաբերյալ իրեն ուղղված քննադատությունների մասին ասեց․

«Չկա այլ միջոց տարհանման համար ՝ առանց այդ ցավը, կորստի և սրտաճմլիկ տեսարանների, որոնք տեսնում եք հեռուստատեսությամբ»:

Բայդենը ասեց․

«Քաբուլից օգոստոսի 14 -ից տարհանել ենք մոտավորապես 28 հազար մարդու»:

Բայդենը հայտարարել է, որ հուլիսից տարհանված մարդկանց թիվը հասել է մոտավորապես 33 հազարի ու նախազգուշացրեց․

«Մեզ երկար ճանապարհ է սպասվում, եւ շատ բաներ կարող են սխալ լինել»:

Բայդենը հայտարարեց, որ իրենք պայմանավորվածություններ են ձեռք բերել տարհանման վերաբերյալ բազմաթիվ երկրների հետ, այդ թվում ՝ Քաթարի, Գերմանիայի, Քուվեյթի եւ Իսպանիայի, ու ասաց, որ տարհանված աֆղանցիները տեղափոխվում են այդ երկրների ամերիկյան բազաներ, ու նրանք կուղարկվեն ԱՄՆ ՝ անվտանգության ստուգումների ավարտից հետո:

Հայտնելով, որ հույս ունեն մինչեւ օգոստոսի 31 -ը ավարտել տարհանումները, Բայդենը ասաց, որ անհրաժեշտության դեպքում կաջակցի թալիբների դեմ պատժամիջոցներին:

 

 



Այս թեմայով լուրեր