Drone Wars ․ Թուրքիան անօդաչու սարքերի շուկայում առաջատար դառնալու ճանապարհին է

Կենտրոնը Մեծ Բրիտանիայում գտնվող «Drone Wars» (Անօդաչու սարքերի պատերազմներ) պաշտպանության արդյունաբերության լրատվական հարթակը քննարկել է Թուրքիայի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում հաջողությունը։

1671564
Drone Wars ․ Թուրքիան անօդաչու սարքերի շուկայում առաջատար դառնալու ճանապարհին է

Վերլուծության մեջ նշվել է, որ «Թուրքիան այժմ ԱԹՍ-ների շուկայում առաջատար դառնալու ճանապարհին է»:

Լրատվական հարթակում հրապարակված վերլուծության մեջ «Թուրքական արտադրության անօդաչու ինքնաթիռներն իրենց ապացուցել են դաշտում» եւ «Թուրքիան այժմ անօդաչու սարքերի շուկայում առաջատար դառնալու ճանապարհին է» գնահատումներն են կատարվել։

Վերլուծությունը ներառել է նաեւ այն մեկնաբանությունը, որ Թուրքիան ոչնչացրել է ԱՄՆ եւ Իսրայելի մենաշնորհը անօդաչու սարքերի արդյունաբերության մեջ:

Օրինակ է ներկայացվել Bayraktar TB2- ը (զինված անօդաչու թռչող սարք) շեշտելով Լիբիայում, Սիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում ունեցած ակնառու հաջողությունների վրա:

Հոդվածում նշվում էր, որ Թուրքիայի այս հաջողությունը գրավեց նաեւ Անգլիայի ուշադրությունը:

Հիշեցնելով, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի պատրաստած զեկույցում օրինակ է ներկայացրել Bayraktar TB2- ները ու ասեց․

«Մինչ Թուրքիան անօդաչու թռչող սարքեր գերտերություն դառնալու ճանապարհին է, եվրոպացիները պետք է ամաչեն քնած լինելուց»:

 



Այս թեմայով լուրեր