ԱՄՆ-ի Նորընտիր Նախագահ Ջո Բայդենը տեղեկացրել է երկիր արտաքին քաղաքականության մասին

ԱՄՆ-ի Նախագահ Ջո Բայդենը տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիային Եմենում տիրող պատերազմի համար տված ռազմական աջակցությունը հետ են քաշում:

1577703
ԱՄՆ-ի Նորընտիր Նախագահ Ջո Բայդենը տեղեկացրել է երկիր արտաքին քաղաքականության  մասին

Բայդենը նախագահի պաշտոնը հանձն առնելուց հետո առաջին այցելությունը կատարեց ԱԳՆ-ն եւ այստեղ կատարած ելույթում ասեց. «հետ եկավ դիվանագիտությունը»:


Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն ակտիվացնելու է իր դիվանագիտական ​​քայլերը համաշխարհային մասշտաբով եւ խնդիրների լուծման հարցում կենտրոնանալու է դիվանագիտության վրա ու նշել է,  որ վստահում է արտգործնախարար Անտոնի Բլինկենին եւ իր թիմին:

Անդրադառնալով նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարմանը  ասեց.

«Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների դեմ ԱՄՆ-ի հանդուրժած օրերն ավարտվել են» ու նշելէ, որ  ռուս հակառակորդ Ալեքսեյ Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի»:

Գերմանիային Ասելով, որ կասեցնում է Գերմանիայից զորքերի դուրսբերման գործընթացը, Ճո Բայդենը նաեւ հայտարարեց, որ իր երկիրը դադարեցրեց ռազմական աջակցությունը Սաուդյան Արաբիային Եմենի պատերազմում:


Բայդենը շեշտեց, որ իրենք առաջնային են համարում իրավիճակը Եմենում եւ հայտնում են, որ դադարեցրել են կապված զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային:
 



Այս թեմայով լուրեր