Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 190-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում 2 միլիոն 260 հազարը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 104 միլիոն 325 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 76 միլիոն 91 հազարը անցել է:

1576360
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 190-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 190-ով՝ հասնելով 167 հազար 421-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 7 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 358-ով եւ հասել 158 հազար 693-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 580 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 654 հազար 494-ի: Երկրի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 96-ի, եւս 777 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 855 մարդ:

Համաճարակում զոհվածների թվի վերջին մեկ օրում 2 հազար 662 ավելանալով 453 հազար7 եղած համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում դեպքերի թիվն իսկ 84 հազար 338 ավելանալով 27 միլիոնի է հասել:

Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում հազար 449 մարդ է մահացել, 16 հազար 840 նոր դեպք է հաստատվել: Երկրում զոհվածների թիվը 108 հազար 13-ի, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 852 հազար 623-ի է հասել:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 499 մարդ է մահացել, ընդհանուր թիվը հասել է 89 հազար 344-ի: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 9 հազար 660 ավելանալով 2 միլիոն 570 հազար 608 է եղել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 455 մարդ է մահացել, զոհվածների թիվը 76 հազար 512 է եղել: Մեկ օրում 4 հազար 347 նոր դեպք է հաստատվել, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 201 հազար 461-ի է հասել:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 724 հոգու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 59 հազար 805-ի է հասել: Նույն ժամանակաշրջանում 29 հազար 64 նոր դեպք հաստատվելով վարակվածների թիվը 2 միլիոն 822 հազար 805-ի է հասել: Կառավարությունը կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված եւ արագ տարածվող տեսակի դեմ Բրազիլիա եւ Հարավային Աֆրիկա թռիչքները որոշել է չեղարկել երկու շաբաթով:

Պորտուգալիայում վերջին մեկ օրում վիրուսի պատճառով զոհվածների թիվը 260 ավելանալով 13 հազար 17-ի, նոր դեպքերի թիվն իսկ 5 հազար 540 ավելանալով 731 հազար 861-ի է հասել: Երկրում համաճարակի տարածված շրջաններում ազատ շրջագայության սահմանում, տարրական դպրոցներից բացի բոլոր դպրոցների փակվելու, շաբաթավերջում միջքաղաքային ճանապարհորդությունների արգելադրման նման կանխարքելիչ միջոցներ են կիրառվում:



Այս թեմայով լուրեր