Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 236-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում 2 միլիոն 49 հազար 552-ը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 96 միլիոն 14 հազարի ապաքինվածների թիվն իսկ 68 միլիոն 670 հազարի է հասել:

1566456
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 236-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 236-ով՝ հասնելով 164 հազար 912-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 9 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 436-ով և հասել 153 հազար 500-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 224 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 626 հազար 377-ի: Հայաստանի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3007-ի, ևս 734 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 671 մարդ։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 408 հազար 623 է եղել: Երկրում վարակվածների թիվն էլ 24 միլիոն 636 հազարի է հասել: ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ թրամփը 2020 թվականի մարտ ամսին չեղարկել է Շենգենյան շրջանում գտնվող ԵՄ-ն երկրներ ու Անգլիա, Իռլանդիա ու Բրազիլիայից ԱՄՆ այցելող օտարերկրացիներին կիրառված արգելադրումները: ԱՄՆ-ի նորընտիր Նախագահ Ջո Բայդենի Սպիտակ պալատի խոսնակ Ջեն Պսակին իսկ իր Թվիթերի էջի գրառմանը ասեց. «Առողջապահության ջոկատների առաջարկության շրջանակում իշխանության (ճանապարհորդության) սահմանափակումները մինջեւ հունվարի 26 չեղարկելու նպատակ չունի, ընդ հակարակը կորոնավիրուսի տարածումը արգելադրելու համար նախատեսում ենք միջազգային ճանապարհորդության միջոցները ավելացնել»:

Բրազիլիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 210 հազար 328-ի է բարձրացել: Երկրում վարակվածների թիվը բարձրացել է 8 միլիոն 512 հազարի:

Մեկսիկայում համաճարակի պատճառով զոհվածների թիվը 141 հազար 248-իմ դեպքերի թիվն իսկ մեկ միլիոն 649 հազարի է բարձրացել:

Անգլիայում վիրուսի պատճառով զոհվածների թիվը 89 հազար 860-ի, վարակվածների թիվն իսկ 3 միլիոն 433 հազարի է հասել:

Անգլիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 377 մարդ է մահացել զոհվածների ընթհանուր թիվը 82 հազար 554-ի է հասել Վիրուսով վարակվածների թիվն իսկ 8 հազար 825 ավելանալով 2 միլիոն 380 հազար 102 է եղել:



Այս թեմայով լուրեր