ԱՀԿ-ից մի պատվիրակություն այս շաբաթ կայցելի Չինաստան

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի աղբյուրում հետազոտություններ կատարելու նպատակով հունվարի 14-ին կայցելի Չինաստան:

1561204
ԱՀԿ-ից մի պատվիրակություն այս շաբաթ կայցելի Չինաստան

Չինաստանի Ազգային առողջապահության հանձնաժողովը ԱՀԿ-ից մի պատվիրակության այս երկիր կատարելիք այցելության վերաբերյալ կարճ հայտարարություն է հրապարակել:

Ըստ սրան՝ ԱՀԿ-ից մասնագետ պատվիրակություն այցելության հանդիպելու է Չինացի գործընկերների հետ:

Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունյինգը հունվարի 6-ին կազմակերպած հերթական մամլո ասուլիսում հայտարարել էր, որ COVID-19-ի աղբյուրը հետազոտելու համար կազմակերպության հետ կատարում են խորհրդակցություններ:

ԱՀԿ Գլխավոր տնօրեն Դոկ. Տեդրոս ադհանոմ Գեբրեյեսուսը հունվարի 5-ին կատարած հայտարարությանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսի աղբյուրը հետազոտելու նպատակով Չինաստան այցելություն կատարելիք գիտնականների խորհրդի վերաբերյալ ասեց.

«Իմացել ենք, որ Չինաստանի իշխանությունները դեռ չեն ավարտել պատվիրակության ՝ Չինաստան մեկնելու համար անհրաժեշտ թույլտվությունները: Այս լուրը հիասթափեցրեց ինձ, քանի որ թիմի երկու անդամներ արդեն սկսել էին իրենց ճանապարհը (Չինաստան), իսկ մյուսները վերջին պահին չէին կարողացել ճանապարհորդել »:

ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայք Ռայանն ասաց, որ վիզայի խնդիրը խանգարում է ԱՀԿ գիտական ​​պատվիրակությանը Չինաստան մուտք գործել:



Այս թեմայով լուրեր