Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 193-ով՝

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 849 հազար է եղել: Վիրուսով վարակվածների թիվը 85 միլիոն 353 հազարի, ապաքինվածների թիվն իսկ 60 միլիոն 340 հազարը անցել է:

1556963
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 193-ով՝

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 193-ով՝ հասնելով 160 հազար220-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 14 դեպք, հաղորդում է ՀՀ. Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 740-ով և հասել 144 հազար 831-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1201 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 598 հազար 705-ի: Հայաստանի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 864-ի, ևս 691 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 834 մարդ։

358 հազարից ավել զոհվածների եւ 20 միլիոնից ավել դեպքեր գտնված համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում Նախագահ Դոնալդ Թրամփը պնտել է, որ երկրում չափազանցում են նոր կորոնավիրուսի դեպքերի ու զոհվածների թիվը: ԱՄՆ հանրային առողջապահության դեպարտամենտի ղեկավար Բժիշկ Ջերոմ Ադամսը , հայտարարել է, որ թվերին կասկածելու հիմք չկա:

Համաճարակում 4 հազար 957 զոհվածների, 140 հազար 9 դեպքեր հաստատված Հունաստանում Անգլիայից մայրաքաղաք Աթենք մեկնող 5 հույն եւ մեկ անգլիայի քաղաքացու մոտ հայտնվել է կորոնավիրուսի մուտացիայի ենթարկված տեսակը:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 65 հազար 37-ի, դեպքերի թիվն իսկ 2 միլիոն 655 հազար 728-ի է հասել: Երկրում դեկտեմբերի 27-ին սկսող կորոնավիրուսի համաճարակի պատվաստումները 1 շաբաթ անցնելով հանդերձ միայն 450 հոգու կատարվելը սոցկայքում արձագանքել է:



Այս թեմայով լուրեր