Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 407-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 541 հազարը անցել է։ Վիրուսով վարակվածների թիվը 67 միլիոն 393 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 46 միլիոն 584 հազարը անցել է։

1540774
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 407-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 407-ով՝ հասնելով 142 հազար 344-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 18 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 853-ով և հասել 117 հազար 649-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1349 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 530 հազար 225-ի: Հայաստանի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 344-ի, ևս 595 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 հազար 756 մարդ։

Համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 288 հազար 906-ի է բարձրացել։ Երկրում վիրուսով վարակվածների թիվն իսկ 15 միլիոն 159 հազարի է հասել։ Կալիֆորնիա նահանգի Սան Խոակին եւ Հարավային Կալիֆորնիա շրջաններում ավելացող կորոնավիրուսային դեպքերի պատճառով հայտարարվել է «մնա տանը» հրահանգը։ Հայտարարել են, որ այդ թվում Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքներում ուժի մեջ մտնող հրահանգներից ազդվել է ընդհանուր 27 միլիոն մարդ։

Անգլիայում վիրուսի պատճառով զոհվածների թիվը 61 հազար 245-ի է բարձրացել։ Երկրում վարակվածների թիվն իսկ մեկ միլիոն 723 հազար է եղել։ Անգլիայում օգտագործման թույլադրված թուրք գիտնական Պրոֆ․ Դոկ․ Ուղուր Շահինի հիմնադիր գործընկերը եղած գերմանական BioNTech-ի ամերիկյան դեղորայքի ընկերություն Pfizer-ի հետ մշակած  Covid-19 պատվաստանյութը դեկտեմբերի 8-ին սկսելու են պատվաստել։

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 564 հոգու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 60 հազար 78-ի է հասել։ Վիրուսով վարակվածների թիվը 18 հազար 887 ավելանալով մեկ միլիոն 728 հազար 878 է եղել։

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 55 հազար 155 է եղել։ Երկրում վարակվածների թիվն իսկ 2 միլիոն 292 հազարի է հասել։

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 46 հազար 252-ի է բարձրացել։ Երկրում մեկ միլիոն 699 հազար դեպք է հաստատվել։



Այս թեմայով լուրեր