Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1184-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 511 հազար 930-ի է բարձրացել: Վիրուսով վարակվածների թիվը 65 միլիոն 536 հազարի, ապաքինվածների թիվն իսկ 45 միլիոն 377 հազարը անցել է:

1539490
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1184-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1184-ով՝ հասնելով 139 հազար 692-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 23 դեպք, հաղորդում է ՀՀ. Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր տեղական ժամանակով ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է հազար 762-ով եւ հասել 114 հազար 990-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 398 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 522 հազար 843-ի: Հայաստանի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 277-ի, եւս 583 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 հազար 842 մարդ։

Համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով մեկ օրում հազար 978 մարդ է մահացել, զոհվածների թիվը 282 հազար 829-ի է բարձրացել: Երրկում վիրուսով վարակվածների թիվն իսկ 142 հազար 881 ավելանալով 14 միլիոն 535 հազար 196 է եղել:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում օրեկան զոհվածների թիվը ամենաբարձր մակարդակի է հասել: 993 հոգու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 58 հազար 38-ի է բարձրացել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 23 հազար 225 ավելանալով մեկ միլիոն 664 հազար 829 է եղել: Վարչապետ Ջուզեպպե Կոնտեն նշել է, որ համաճարակում հունվար ամսին երորդ հոսքին չենթարկվելու համար դեկտեմբերի 21-ից մինջեւ հունվարի 6 Ս. Ծննդյան արղակուրթին պարտավոր են եղել նոր կանխարքելիչ միջոցներ ձեռնարկել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 326 հոգի է մահացել, զոհվածների թիվը 54 հազար 140 է եղել: Երկրում վարակվածների թիվն էլ նույն ժամանակաշրջանում 12 հազար 696 ավելանալով 2 միլիոն 257 հազար 331 է եղել:



Այս թեմայով լուրեր