Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1589-ով

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարում զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 341 հազարը անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 55 միլիոն 853 հազար, ապաքինվածների թիվն իսկ 38 միլիոն 850 հազար է եղել:

1529744
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1589-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է  հազար 589-ով՝ հասնելով 120 հազար 459-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 28 դեպք, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր Հայաստանի ժամանակով 11-ին կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է հազար 726-ով եւ հասել 80 հազար 69-ի: Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 109 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 472 հազար 190-ի: Հայաստանի Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով։ Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ հազար 839-ի, եւս 469 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 38 հազար 82 մարդ:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը վերջին մեկ օրում 856 ավելանալով 252 հազար 791-ի է բարձրացել: Երկրում վարակվածների թիվը 170 հազար 797 ավելանալով 11 միլիոն 545 հազար 284-ի է բարձրացել:


Անգլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում 598 հագու մահանալու արդյունքում զոհվածների թիվը 52 հազար 745-ի է բարձրացել: 20 հազար 51 նոր դեպքով վարակվածների թիվն իսկ մեկ միլիոն 410 հազար 732 է եղել:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 731 հոգի է մահացել, զոհվածների թիվը 46 հազար 464-ի է բարձրացել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 32 հազար 191 ավելանալով մեկ միլիոն 238 հազար 72 է եղել:

Ֆրանսիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում հիվանդանոցներում 437, 4 օրում ծեռանոցներում իսկ 791 հոգի էմ ահացել, զոհվածների թիվը 46 հազար 273 է եղել: Մեկ օրում հաստատված 45 հազար 522 նոր դեպքով վարակվածների թիվն իսկ 2 միլիոն 36 հազար 755-ի է բարձրացել:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օտում 435 հոգու մահանալու արդյունքում զոհվածների ընթհանուր թիվը հասել է 41 հազար 688-ի: Նույն շրջանում 13 հազար 159 դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է մեկ միլիոն 510 հազար 23-ի:

Պորտուգալիայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ օրում 81 հոգի է մահացել եւ 4 հազար 452 նոր դեպք է հաստատվել: Երկում զոհվածների թիվը 3 հազար 553-ի, դեպքերի թիվն իսկ 230 հազար 124-ի էբ արձրացել:

 



Այս թեմայով լուրեր