Հայաստանում կորոնավիրուսային դեպքերի թիվը աճել է հազար 861-ով

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 279 անցել է: Վիրուսով վարակվածների թիվը 51 միլիոն 810 հազարը, ապաքինվածների թիվն իսկ 36 միլիոն 395 հազարը անցել է:

1525762
Հայաստանում կորոնավիրուսային դեպքերի թիվը աճել է հազար 861-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է հազար 861-ով՝ հասնելով 110 հազար 548-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 27 դեպք, հաղորդում է Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է հազար 501-ով եւ հասել 68 հազար 336-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 226 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 448 հազար 450-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1636-ի, ևս 419 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 40 հազար 157 մարդ:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 245 հազար 799 է եղել: Երկրում վարակվածների թիվն իսկ 10 միլիոն 559 հազարը անցել է:

Անգլիայում վերջին մեկ օրում 532 հոգի մահացել է նոր կորոնավիրուսի պատճառով մահանալու արդյունքում վերջին 6 ամսվա ամենաբարձր օրեկան զոհվածների թիվն է հայտարարվել, համաճարակի սկզբից ի վեր գրանցված զոհվածների թիվն իսկ 49 հազար 770-ի է բարձրացել: Երկրում վերջին մեկ օրում 20 հազար 412 կորոնավիրուսային դեպք է հաստատվել, դեպքերի թիվը մեկ միլիոն 233 հազար 775-ի է բարձրացել:

Իտալիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 580 հոգի է մահացել, զոհվածների թիվը 42 հազար 330-ի է բարձրացել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 35 հազար 98 ավելանալով 995 հազար 463 է եղել:

 Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով վերջին 7 օրում հազար 209 հոգի է մահացել, զոհվածների թիվը 39 հազար 756-ի է բարձրացել: Երկրում միայն վերջին մեկ օրում 411 հոգի մահանալիս, 17 հազար 395 դեպք է հաստատվել: Վարակվածների թիվը մեկ միլիոն 398 հազար 613 է բարձրացել:

Լեհաստանում վերջին մեկ օրում վիրուսի պատճառով զոհվածների թիվը 330 ավելանալով, 8 հազար 375-ի, 25 հազար 454 նոր դեպքով վարակվածների ընդհանուր թիվն իսկ 593 հազար 592-ի է բարձրացել:

Հունգարիայում զոհվածների թիվը վերջին մեկ օրում 103 ավելանալով 2 հազար 596-ի, վարակվածների թիվն իսկ 4 հազար 140 ավելանալով 118 հազար 918-ի է բարձրացել: Երկրում կորոնավիրուսի դեմ նախազգուշության նպատակով հայտարարված արտակարք  տրությունը եւս 90 օր երկարացնել նախատեսող օրենքի նախագիծը ընդունվել է խորհրդարանում:

Վիրուսի պատճառով զոհվածների թիվը վերջին մեկ օրում 45 ավելանալով հազար 490-ի բարձրացած Ավստրիայում 6 հազար 120 նոր դեպք հաստատվելիս վիրուսով վարակվածների թիվը 164 հազար 866 է եղե:

 



Այս թեմայով լուրեր