Նոր կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում

Նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը աշխարհում մեկ միլիոն 6 հազար 460 է եղել: Դեպքերի թիվը 33 միլիոն 556 հազար 260-ի, ապաքինվածների թիվն իսկ անցել է 24 միլիոն 881 հազար 250-ը:

1499451
Նոր կորոնավիրուսային դեպքերի վերջին տվյալները աշխարհում

Համաճարակի Էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 209 հազար 808 է եղել: Երկրում մինջեւ հիմա 7 միլիոն 361 հազար 611 մարդ է վարակվել Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե համաճարակի դեմ պայքարի շրջանակում 15 րոպեյում արդյունք տրամադրող 150 միլիոն թեստերը լբաշխվեն տարբեր նահանգներում տարեցների խնամքի տները: Թրամփը նշեց, որ արագ առաջընթաց է գրանցվել պատվաստանյութերի ուսումնասիրություններում. «Հենց որ ԱՄՆ սննդի և դեղերի վարչությունը (FDA) հայտնագործի որեւե պատվաստանյութ, մենք 24 ժամվա ընթացքում կբաշխենք այդ պատվաստանյութի 100 միլիոն դոզան»:

Կորոնավիրուսից ամենաշատը ազդվող երկրորդ երկիր Բրազիլիայում վիրուսի պատճառով վերջին մեկ օրում 317 մարդ է մահացել, այսպիսով երկրում զոհվածների թիվը հասել է 142 հազար 58-ի: Երկրում Դեպքերի թիվն էլ 13 հազար 155 ավելանալով 4 միլիոն 745 հազար 464-ի է բարձրացել:

Համաճարակի պատճառով Եվրոպայում ամենաշատ զոհվածներ գրանցված երկիր Անգլիայում համաճարակից զոհվածների թիվը 42 հազար 1 է եղել: Երկրում մինջեւ հիմա 439 հազար 13 մարդ է վարակվել:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 327-ով՝ հասնելով 49 հազար 901-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 1 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 184-ով և հասել 43 հազար 849-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 886 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 289 հազար 49-ի: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 958-ի, ևս 296 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 798 մարդ:

Ֆրանսիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 81 մարդ է մահացել, զոհվածների թիվը 31 հազար 808-ի է բարձրացել: Վիրուսով վարակվածների թիվն իսկ 4 հազար 70 ավելանալով 542 հազար 639-ի է բարձրացել:

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով վերջին մեկ շաբաթում 359 մարդ է մահացել, զոհվածների թիվը 31 հազար 411-ի է բարձրացել: Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, թե վերջին 3 օրում 31 հազար 785 նոր դեպք է հաստատվել, զոհվածների թիվը հասել է 31 հազար 411-ի:



Այս թեմայով լուրեր