Աշխարհի կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է

Նոր կորոնավիրուս պատճառով զոհվածների թիվը աշխարհում անցել է 477 հազարը: Դեպքերի թիվը 9 միլիոն 294 հազարը անցնելիս ապաքինվածների թիվը 5 միլիոն 100 հազարի սահմանում է:

1442036
Աշխարհի կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է
super covid19 abd
Turkiye paraguay yardim.jpg
koronavirus.jpg

Նշվել է, թէ 123 հազար 316 զոհվածներով համաճարակի էպիկենտրոնը լինող ԱՄՆ-ի որոշ շրջաններում նոր կորոնավիրուսային դեպքերում «անհանգստացուցիչ բարձրացում» կա եւ վտանգը դեր շարունակվում է: Երկրում 2 միլիոն 414 հազարից ավել դեպք է գտնվում:

Համաճարակի Եվրոպայի Էպիկենտրոնը լինող Անգլիայում նոր կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը 171 ավելանալով 42 հազար 927-ի, դեպքերի թիվն իսկ 874 ավելանալով 306 հազար 210-ի է բարձրացել: Վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թէ հուլիսի 4-ից սկսյալ ճաշարաններ, բարեր, վարսավիրներ, կինոթատրոններ, երկրպագության վայրեր, թանգարաններ, գրադարաններ եւ գալերիաները վերաբացվելու են:

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 21 հազար 6 դեպք է հաստատվել,  որոնցից 10 հազար 144-ն` առողջացած, 372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 հազար 364 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 98 հազար 117 թեստավորում: Վերջին մեկ օրում հաստատվել է 418 նոր դեպք:

Իտալիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը վերջին մեկ օրում 18 ավելանալով 34 հազար 675-ի է բարձրացել: Ակտիվ դեպքերի թվում հազար 64 անկում է գրանցվել: Երկում 122 նոր դեպք է հաստատվել:

Ֆրանսիայում համաճարակի պատճառով վերջին 24 ժամում եւս 57 հոգու մահանալու հետեւանքում զոհվածների թիվը 29 հազար 720-ի էբ արձրացել: Վարակակիրների թիվը 517 ավելանալով հասել է 198 հազար 672-ի:

Իսպանիայում Առողջապահության նախարարությունը հայտարարել է, թէ համաճարակի պատաճառով վերջին մեկ շաբաթում 14 մարդ է մահացել զոհվածների ընդհանուր թիվը 28 հազար 325-ի է բարձրացել: Նախարարությունը տեղեկացրել է, թէ վերջին 24 ժամում 108 ավելացող դեպքերի թիվը 246 հազար 752-ի է բարձրացել:

Պորտուգալիայում իսկ կորոնավիրուսի պատճառով վերջին 24 ժամում 6 մարդ է մահացել ընդհանուր զոհվածների թիվը հազար 540-ի է բարձրացել: 245 նոր դեպք հաստատված երկրում վարակվածների թիվը բարձրացել է 39 հազար 737-ի:

 

 



Այս թեմայով լուրեր