Կորոնավիրուսը աշխարհում

Նոր կորոնավիրուսի պատճառով աշխարհում զոհվածների թիվը 403 հազարը անցել է: Դեպքերի թիվը 7 միլիոն, առողջացածների թիվն իսկ 3 միլիոն 446 հազար է եղել:

1431337
Կորոնավիրուսը աշխարհում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 766–ով և դարձել 13 հազար 130։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8 հազար 844 մարդ, կատարվել է 69 հազար 171 թեստավորում, առողջացել են վարակվածներից 4 հազար 14–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 200  մահվան դեպք։

Համաճարակի Եվրոպայի Էպիկենտրոնը լինող Անգլիայում զոհվածների թիվը 77 մարդ ավելանալով 40 հազար 542-ի, դեպքերի թիվն իսկ հազար 326 ավելանալով 286 հազար 194-ի է բարձրացել: Երկրում մեկ օրում զոհվածների թիվը առաջին անգամ մնացել է 100-ից ցած սակայն նշում են, թէ շաբաթավերջում ուշ հաշվարկումների պատճառով թվերը լիարժեք չեն ցուցադրում իրականությունը:

Իտալիայում կորոնավիրուսի պատճառով զոհվածների թիվը վերջին մեկ օրում 53 ավելանալով 33 հազար 899-ի բարձրացել: Ակտիվ դեպքերի թիվը 615 անկումով 35 հազար 262-ի է նվազել, կորոնավիրուսով վարակվածների թիվն իսկ վերջին մեկ օրում 197 մարդ ավելանալով 234 հազար 998 է եղել

Ֆրանսիայում համաճարակի պատճառով վերջին մեկ օրում 13 մարդ է մահացել, ընդհանուր զոհվածների թիվը բարձրացել է 155-ի: Այս թիվը մարտի 14-ից ի վեր գրանցված ամենացածր տվյալ է, դեպքերի թիվն իսկ 343 ավելանալով 191 հազար 382 է եղել:

 



Այս թեմայով լուրեր