ԱՄՆ-ի դեմ ցույցեր՝ իրանում

Իրանում Ուրբաթ օրվա նամազից հետո բազմաթիվ քաղաքներում կազմակերպված ցույցերում Իսլամական հեղափոխական կորպուս  «Էլ Կուտս»ի հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Կասեմ Սուլեյմանի ԱՄՆ-ի կողմից սպաննվելու հակաազդեցություն են ցուցադրել:

1334321
ԱՄՆ-ի դեմ ցույցեր՝ իրանում
iran abd karsiti gosteriler1.jpg
iran abd karsiti gosteriler2.jpg

Իրանում ուրբաթ օրվա նամազից հետո բազմաթիվ քաղաքներում կազմակերպված ցույցերում ըստ Հեղաշրջում պետական ալիքի, մայրաքաղաք Թեհրանում Իմամ Հումեյնի Մուսալլա մզկիթում ուրբաթ օրվա նամազից հետո հազարավոր մարդկանց մասնակցությամբ ցույցեր են կազմակերպվել:

Ցույցերում հակաազդեցություն են ցուցադրել Սուլեյմանիյի Իրաքի մայրաքաղաք Բաղդատում ԱՄՆ-ի կազմակերպած հրթիռային հարձակման արդյունքում սպաննվելուն:

Կիրման, Կում եւ Զահիդանի նման մեծ քաղաքներում համատեղ կազմակերպված ցույցերում ցուցարարները «Անիծվես Ամերիկա», «Անիծվես Իսրայել» լոզունգներն են վանկարգել:

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարություն (Պենտագոն) հայտարարել էր, թէ Իրանի Իսլամական հեղափոխական կորպուս  «Էլ Կուտս»ի հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Կասեմ Սուլեյմանի եւ Հաշդի Սաբիյի Փոխնախագահ Մուհենդիսի Բաղդատի օդանավակայանի մոտակայքում կազմակերպված հարձակմանն է սպաննվել:



Այս թեմայով լուրեր