Թրամփի հայտարարության հանդեպ հակաազդեցություն՝ ՄԱԿ-ից

ՄԱԿ-ը ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփի Իսրայելի գրավման տակ գտնվող Գոլան Բարձունքների վերաբերյալ կատարած սկանդալային հայտարարությանը հակաազդեցություն է ցուցադրել:

1168420
Թրամփի հայտարարության հանդեպ հակաազդեցություն՝ ՄԱԿ-ից

ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարի խոսնակներից Ֆարհան Հաքը Թրամփի հայտարարության վերաբերյալ ասեց.

«ՄԱԿ-ի այս թեմայի շուրջ կատարած բոլոր որոշումների հետեւն ենք»:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Թվիթերի էջից կատարել էր.

«52 տարի հետո ԱՄՆ-ի համար Իսրայելի Գոլանի բարձունքներում իշխանությունը լիարժեք ճանաչելու ժամանակը հասել է» հայտարարությունը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդի 1981 թվականին կատարած 497-րդ  հոդվածի համաձայն դեմ է՝ Իսրայելի Գոլանի Բարձունքների գրավմանը ու ասվում է հետեւյալը.

«Իսրայելի գրավման տակ գտնվող Գոլանի Բարձուներում իր օրենքները, դատողությունը եւ իշխանությունը կիռարելու որոշումը անվավեր է եւ չունի միջազգային օրենքի վավերականություն»:

Հիշեցնենք, որ Իսրայելը սիրիային պատկանող Գոլանի բարձունքները 1967 թվականից ի վեր գրավման տակ է պահում:

 


Պիտակներ: #ՄԱԿ , #Իսրայել , #Գոլան

Այս թեմայով լուրեր