Շրի Լանկայում անձրեւնաերի պատճառով բազում տուժածներ կան

Շրի Լանկայում տեղատարափ անձրեւների պատճառով տուժել է տասնյակ հազարից ավելի մարդ:

1064110
Շրի Լանկայում անձրեւնաերի պատճառով բազում տուժածներ կան

Շրի Լանկայում տեղատարափ անձրեւների պատճառով տուժել է տասնյակ հազարից ավելի մարդ:

Անցած հանգստյան օրերին Շրի Լանկայի տարբեր շրջաններում տեղացած հորդ անձրեւների հետեւանքներից տուժել է 10 հազարից ավելի մարդ, հայտնել է կղզի պետության Տարերային աղետների դեմ պայքարի կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչը:

Նա տեղեկացրել է, որ առատ տեղումները ջրհեղեղ են առաջացրել մի շարք բնակավայրերում եւ շրջաններում: Նշվում է, որ այդ շրջաններից հազարավոր մարդիկ են տարհանվել: Նրանք հիմա գտնվում են ժամանակավոր տեղակայման ճամբարներում, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն:

Այսօրվա դրությամբ՝ հաստատվել է 4 զոհվածի մասին տեղեկությունը: Նրանց մահվան ճշգրիտ պատճառի մասին չի հաղորդվում: Օդերեւութաբանները սպասում են, որ առաջիկա օրերին երկրի առանձին հատվածներում ջրի մակարդակը կնվազի, մինչդեռ այլ շրջաններում հորդ անձրեւները նոր ուժով կտեղան:

Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություններ չկան:



Այս թեմայով լուրեր