Հնդկաստանում առնվազն 100 մարդ է զոհվել

Հնդկաստանում ավելի քան 100 մարդ է զոհվել տեղատարափ անձրեւների պատճառով

1024321
Հնդկաստանում առնվազն 100 մարդ է զոհվել

Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 106 մարդ է զոհվել, ավելի քան 100-ն էլ վիրավորվել են հզոր մուսսոնային տեղատարափ անձրեւների հետեւանքով։ 

Ըստ տվյալների՝ երկրի հարավում գտնվող այդ նահանգում վերջին 24 ժամվա ընթացքում տարերային աղետի զոհ է դարձել 14 մարդ, եւս 7-ն էլ տուժել են։ Առնվազն 600 բնակելի տներ են վնասվել, ինչպես նաեւ շուրջ 80 գլուխ անասուն է սատկել։ 
Նահանգի գլխավոր նախարար Յոգի Ադիտյանաթհը կարգադրել է տեղի իշխանություններին տեղեկացնել բնակիչներին առկա սպառնալիքի մասին, ինչպես նաեւ առավելագույնս օպերատիվ կերպով ֆինանսական եւ բժշկական օգնություն տրամադրել տուժած ընտանիքներին։ 



Այս թեմայով լուրեր